News Item: : Մահացել է 27-ամյա բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսը
(Category: Misc)
Posted by admin
Sunday 24 July 2011 - 10:08:35

Իր սկանդալային վարքով հայտնի բրիտանացի սոուլ-երգչուհի Էմի Ուայհաուսին այսօր` հուլիսի 23-ին իր Լոնդոնի տանը մահացած են գտել: Այս մասին հաղորդում է CBCNews-ը` վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությունը:

27-ամյա երգչուհու մահվան պատճառը դեռ անհայտ է, թեեւ հայտնի է, որ նա պայքարում էր ալկոհոլի եւ թմրանյութերից կախվածության դեմ: Երգչուհուն գտել են շտապօգնության երկու բրիգադները, որոնք նրան տուն էին եկել կանչով:
Հայտնի է, որ ալկոհոլային կախվածությունից ազատվելու համար Էմին հոր խնդրանքով գարնանը մեկ շաբաթ անցկացրել է Լոնդոնի վերականգնողական կլինիկայում:Ուայնհաուսն այս ամռանը նախատեսել էր եվրոպական երկրներով համերգային շրջագայության մեկնել, սակայն դա չեղյալ էր համարվել Բելգրադում հունիսի 18-ին տեղի ունեցած սկանդալային համերգից հետո: Երգչուհին համերգին ներկայացել էր ավելի քան մեկ ժամ ուշացումով եւ այքան հարբած վիճակում, որ ի վիճակի չէր եղել երգել: 90 րոպե տեւած համերգի ժամանակ նա ընդամենը կարողացել են քթի տակ մրթմրթալ մի քանի երգերի տեքստեր` բացարձակապես չհետեւելով նվագախմբին եւ առաջ բերելով 20 հազար ունկնդիրների հիասթափությունը, ովքեր կարճ ժամանակ անց սկսել էին լքել դահլիճը:
Էմի Ուայնհաուսը համարվում է վերջին տարիների լավագույն սոուլ-երգչուհին: Նրան հռչակ բերեց 2006 թվականին թողարկած Back to Black ալբոմը, որը նրան 5 «Գրեմմի» մրցանակ պարգեւեց:

http://news.am/arm/news/68925.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1052 )