News Item: : Օլիմպիական չեմպիոնուհուն դատում են ամուսնուն ծեծելու համար
(Category: Misc)
Posted by admin
Saturday 06 August 2011 - 10:13:32

Օլիմպիադայի հաղթող Լիզ ՄաքԿոլգանի նկատմամբ մեղադրանք են առաջ քաշել. նա պարբերաբար ծեծել է ամուսնուն:

1988-ի Օլիմպիադայի մրցանակակրին կանչել են դատարան: Նա կասկածվում է ամուսնուն սպառնալու ու մշտական վախի մեջ պահելու մեջ: Այդուհանդերձ, 5 երեխաների մայրը հերքում է մեղադրանքը ու հուսով է, որ ստեղծված իրավիճակը չի անդրադառնա երեխաների վրա: ”Մենք 5 երեխա ունենք ու շարունակում ենք նրանց ծնողները լինել: Նրանք մեզ համար առաջին տեղում են ու հույս ունենք, որ մեր խնդիրները նրանց վրա չեն անդրադառնա: Մենք աշխատում ենք պաշտպանել նրանց”- ասել է մեղադրյալը: Գործի լսումը տեղի կունենա նոյեմբերին: Լիզը 1991-ին 10 հազար մ վազքում դարձել է աշխարհի չեմպիոն:

http://ankakh.com/2011/08/137936/


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1108 )