News Item: : Քիմ Քարդաշյանի հարսանիքը նման կլինի Քեյթ Միդլթոնի թագավորական հարսանիքի՞ն
(Category: Misc)
Posted by admin
Saturday 20 August 2011 - 10:02:19

Քիմ Քարդաշյանի սպասվելիք հարսանիքն անվանվել է «տարվա երկրորդ հարսանիք»։ Իր ռեզոնանսով այն արդեն մոտենում է արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի՝ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թագավորական հարսանիքին, գրում է Gather.com-ը։

Քիմ Քարդաշյանի եւ NBA-ի խաղացող Քրիս Համֆրիսի հարսանիքը տեղի կունենա շաբաթ օրը։ Ինչպես հայտնում է CNN-ը, որոշ պապարացիներ պնդում են, որ հարսանեկան զգեստով Քարդաշյանի բարձրորակ լուսանկարը կարող է բերել եկամուտ, որով հնարավոր կլինի Porsche Boxster 2012 գնել։ Չնայած այս շաբաթ կայանալիք հարսանիքն ամբողջ աշխարհում առցանց ռեժիմով YouTube-ով չի հեռարձակվի, իրադարձության մասին չորսժամյա ռեալիթի-շոու կնկարահանվի, որը կցուցադրվի հոկտեմբերի 9-ին եւ 10-ին։

http://news.am/arm/news/71444.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1183 )