News Item: : Սիբիրցին հսկայական լոլիկը փոխել է ավտոմեքենայի հետ
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 23 August 2011 - 10:16:16

Մինուսինսկի բնակիչ Յուրի Բաբաևը 7-րդ մոդելի “Ժիգուլու”հետ է փոխանակել իր աճեցրած` Սիբիրի համար ռեկորդային չափերի լոլիկի դիմաց:

Բանջարեղենը, որ կշռում է 2,146 կգ, հաղթող էր ճանաչվել “մինուսինսկյան լոլիկի օր” ամենամյա մրցույթում: հանձնաժողովի անդամներն ամենայն խստությամբ են հետևում բոլոր պայմաններին.որտեղ է աճեցվել, անձամբ իրենք են թփից պոկում, կշռում և ստուգում պտղի քիմիական բաղադրությունը: Նախորդ տարի հաղթել էր 1,7 կգ-անոց լոլիկը: Մրցույթի նախապայմաններից մեկն էլ այն է, որ լոլիկը պետք է ամբողջապտուղ լինի, այսինքն` անթույլատրելի է, որ այն մի քանի պտղի սերտաճում լինի: Այս տոն-մրցույթը Մինուսինսկում անցկացվում է 2004-ից:

http://ankakh.com/2011/08/139437/


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1195 )