News Item: : Արաբական աշխարհում հայտնի հայ երգչուհի Մարիան վերադառնում է շոու- բիզնես
(Category: Misc)
Posted by admin
Friday 09 September 2011 - 11:37:38

Արաբական աշխարհում հայտնի, հայկական արմատներով երգչուհի Մարիան երկամյա դադարից հետո վերսկսում է իր երաժշտական գործունեությունը:

Ինչպես տեղեկացնում է «Gulf News»-ը, երգչուհին նոր պայմանագիր է կնքել «Mazzika» ընկերության հետ: Հայուհին շոու-բիզնեսում նորեկ չէ, նա արդեն երկու ալբոմ է թողարկել «Elab» եւ «Weregat Taney» խորագրերով: Մարիան կարիերան սկսել է 13 տարեկանից՝ սկսելով աշխատել որպես մոդել: 17 տարեկանում նա հաղթող է ճանաչվել «Ասիայի միսս բիկինի» անվանակարգում: Մարիան նկարահանվել է եգիպտական մի քանի ֆիլմերում: Նշենք, որ Մարիայի հայրը լիբանանցի արաբ է, իսկ մայրը հայուհի: Շատերը երգչուհուն նմանեցնում են Քիմ Կարդաշյանին, նրա հայկական արմատների, ինչպես նաեւ ֆիզիկական նմանության պատճառով:

http://news.am/arm/news/73518.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1258 )