News Item: : Գիտնականները հայտնաբերել են մահից առաջ «թունելի վերջին հայտնվող լույսի» գաղտնիքը
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 13 September 2011 - 09:44:58

Գերմանացի գիտնական Ալեքսանդր Վուտցլերն առաջ է քաշել միանգամայն նոր ունիկալ վարկած, որը բացատրում է կլինիկական մահ տարած մարդկանց մոտ մութ թունելի վերջում սպիտակ լույսի ի հայտ գալու երեւույթը:

Տեսությունը հիմնված է առնետների վրա արած փորձերի վրա: Այդ կրծողների ուղեղում նրանց մահից հետո հայտնաբերվել է սերոտոնինի մեծ քանակություն: Դա հորմոն է, որը պատասխանատու է մարդու եւ կենդանի օրգանիզմների ամենակարեւոր գործընթացների համար: Դա բթացնում է ցավը, իսկ մարդկանց թույլ է տալիս հաճույք եւ երջանկություն զգալ: Այդ պատճառով էլ սերոտոնինն անվանում է «երջանկության հորմոն»:
Գիտնականը սերոտոնինի վրա է դրել մահվան նախաշեմին ի հայտ եկող տեսիլքի «պատասխանատվությունը»: Միայն թե խոսել այն մասին, որ առնետները զգացմունքներ եւ մահից առաջ տեսիլքներ են ունենում, ճիշտ չի լինի, հաղորդում է Worldru.ru-ն:

http://news.am/arm/news/73814.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1273 )