News Item: : Պանդա Սվիթին BBC-ի վարկածով հայտնվել է «2011թ. դեմքերի» ցուցակում
(Category: Misc)
Posted by admin
Thursday 29 December 2011 - 10:01:59

2011թ. դեմքերի ցուցակում, BBC-ի վարկածով, հայտնվել է նաեւ Սվիթի անունով պանդան: Նա կանանց ցուցակում ընդգրկված է այնպիսի հանրահայտ դեմքերի հետ, ինչպիսիք են ԱՄՆ Կոնգրեսի անդամ Գաբրիել Գիֆորդսը, երգչուհի Ադելը, Մոնակոյի կայսր Ալբերտ II Շարլեն Ուիթսքոքի կինը, ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանին դատի տված սպասուհի Նաֆիսաթու Դիալոն: Բոլոր այս կանայք, այդ թվում` պանդան, տարվա ընթացքում լրատվամիջոցների համընդհանուր ուշադրության կենտրոնում են հայտնվել:

Գաբրիել Գիֆորդսը 2011թ. դեմքն է դարձել: Նրա վրա հարձակում են գործել, որի հետեւանքով նա գլխի վնասվածք է ստացել եւ մի քանի ամիս անցկացրել վերակենդանացման բաժանմունքում: Ադելը փետրվարի դեմքն է դարձել: Brit Awards մրցանակաբաշխության ընթացքում Ադելի ելույթից հետո նրա Someone Like You սինգլը բրիտանական սանդղակում առաջին տեղն է զբաղեցրել: Ինչ վերաբերում պանդային, նա 2011թ, դեկտեմբերի դեմքն է դարձել: Հենց այդ ժամանակ են Չինաստանի իշխանությունները էգ Սվիթիին (Տյան-Տյան) եւ արու Սանշայնին (Յանգ-Գանագ) վարձակալությամբ տրամադրել Մեծ Բրիտանիային: Պանդային ցուցակում ընդգրկելը բրիտանական հանրության մեջ տարաբնույթ արձագանք է գտել: The Guardian-ը դեկտեմբերի 29-ի համարի գլխավոր էջում «2011թ. դեմքերի» ցուցակում հայտնված կանանց նկարների կողքին դրել է նաեւ պանդայի լուսանկարը` «Գտեք ավելորդ պատկերը» խորագրով: BBC-ի ներկայացուցիչը նշել է, որ պանդան ընդամենը «զվարճալի լրացում է» 2011թ. ամենաշատ քննարկված կանանց ցուցակում: «2011թ. դեմքերի» տղամարդկանց ցուցակն ավելի վաղ էր հրապարակվել: Դրանում ընդգրկվել էին օսկարակիր դերասան Քոլին Ֆերթը, ԱՄՆ նախագահի թեկնածու Հերման Քեյնը եւ այլոք, գրում է Lenta.ru-ն:

http://news.am/arm/news/87769.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1573 )