News Item: : Թուրքիայում կարտադրվեն «Սարկոզի» անվամբ զուգարանի թղթեր և տակդիրներ
(Category: Misc)
Posted by admin
Monday 09 January 2012 - 10:10:08

Turkish News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդյունաբերողները որոշել են Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանն արձագանքել «Սարկոզի» անվամբ զուգարանի թղթի և տակդիրի արտադրությամբ։

Միջերկրածովյան «Էրոլ» ընկերությունն արդեն սկսել է խանութների ցանցի միջոցով տարածել իր այդ ապրանքները, որոնց վրա նշված է «Պատրաստված է Քայսերիում» (Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ծննդավայրն է.-1in.am)։ Նշվում է, որ արտադրությունից առաջ մոտ 100 մարդկանց շրջանում հարցում է արվել, թե ինչ արտադրանք ավելի լավ կլինի անվանել Ֆրանսիայի նախագահի անունով, որը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Օրենքի հետ խնդիրներ չունենալու համար որոշվել է արտադրանքն անվանել Ֆրանսիայի նախագահի միայն ազգանունով՝ Սարկոզի, իսկ նրա նկարը չտպագրել արտադրանքի վրա։ 10 օրից այդ արտադրանքը կհայտնվի շուկայում։

http://1in.am/arm/regional_turkey_53085.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1583 )