News Item: : Ղազախը 8 տարի ննջասենյակում պահել է կնոջ մումիան
(Category: Misc)
Posted by admin
Sunday 29 January 2012 - 10:14:48

Ղազախստանի Քոքշեթաու քաղաքի տներից մեկում ոստիկանության աշխատակիցները 45-50 տարեկան կնոջ մումիայի վերածված դիակ են գտել:

«Փրոֆի-նյուզ»-ի փոխանցմամբ, տանտերը ոստիկաններին հայտնել է, որ դա 2004թ. մահացած իր կնոջ մարմինն է: Նրա խոսքով` կինը մահից առաջ խնդրել է իրեն մումիա դարձնել: Այժմ մնում է պարզել, թե արդյոք դա հենց այն կինն է, որի անհետացման մասին հայտարարել էին հարազատները եւ որին 2004 թվականից փնտրում են իրավապահները: Տվյալ փաստի առիթով այժմ մի շարք դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել:

http://news.am/arm/news/91095.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1620 )