News Item: : Քրիշտիանու Ռոնալդուն 500 հազար դոլարով ավտոմեքենա է գնել
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 08 February 2012 - 10:50:25

Մադրիդի «Ռեալի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն սեփական 27-ամյակին շքեղ նվեր է գնել. Նա ձեռք է բերել «Լամբորգինի» սպորտային թանկարժեք ավտոմեքենա:

Lifenews.ru-ն տեղեկացնում է, որ թանկարժեք մեքենաների սիրահար Քրիշտիանու Ռոնալդուի ավտոտնակը համալրվել է «Լամբորգինի ավենդատոր» սպորտային մեքենայով, որի արժեքը հասնում է 500 մլն դոլարի: 2008թ. մոլորակի լավագույն ֆուտբոլիստը երբեք չի թաքցրել իր սերը արագագնաց մեքենաների նկատմամբ: 2009թ. Ռոնալդուն մանչեստրյան թունելներից մեկում ջարդել էր իր սիրելի իտալական սուպերմեքենա Ferrari 599 GTB Fiorano-ն: Տարբեր ժամանակներում Ռոնալդուի ավտոտնակում եղել են այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են Aston Martin DB9, Porsche 911, Audi R8, Bentley Continental GT Speed եւ անգամ Rolls-Royce Phantom եւ Bugatti Veyron: Կարիերայի սկզբում ֆուտբոլիստը ոչ թանկարժեք С դասի Mercedes-Benz ավտոմեքենա էր վարում: Ռոնալդուին պատկանող մեքենաների ընդհանուր արժեքը, չհաշված վերջին գնումը, կազմում է մոտ 4,5 մլն դոլար:

http://news.am/arm/news/92372.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1643 )