News Item: : Դասերից ուշացող աշակերտներն ավելի լավ են սովորում. հետազոտություն
(Category: Misc)
Posted by admin
Sunday 06 May 2012 - 08:43:41

Colby College-ի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը հետազոտություն իրականացնելուց հետո հայտարարել է, որ աշակերտները դպրոցում վատ են սովորում, քանի որ վաղ են արթնանում: Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, հետազոտությունը ցույց է տվել, որ այն աշակերտները, ովքեր ավելի ուշ են արթնանում և ուշանում են դասերից, ավելի լավ են ընկալում ուսումնասիրվող նյութը:

Էդվարդը նաև պարզել է, որ Հյուսիսային Կարոլինայի միջնակարգ դպրոցների աշակերտները դասամեկնարկի ժամի տեղափոխությունից հետո սկսել են մաթեմատիկական թեստերից դրսևորել 2,2 %-ով, իսկ ընթերցանություն առարկայից1,5 %–ով բարձր արդյունք: Նրա խոսքերով` առավոտյան ժամը 8-ի փոխարեն ժամը 9-ին դպրոց հաճախելն առավելություններ է տալիս` 12 րոպեով կրճատվում է հեռուստացույցի դիտումը և շաբաթական 9 րոպեով ավելանում է ծնողների հետ ժամանակ անցկացնելը:

http://www.1in.am/arm/more_entertainment_79710.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.1689 )