News Item: : Ճապոնացիները մետաղական ցանցով Երկիր մոլորակի ուղեծիրը կպաշտպանեն տիեզերական աղբից
(Category: Misc)
Posted by admin
Thursday 03 February 2011 - 11:17:47

Ճապոնական JAXA տիեզերական գործակալությունը հայտնել է հատուկ մետաղական ցանցերի ստեղծման մասին, որոնք կօգնեն Երկիր մոլորակի ուղեծիրը պաշտպանել տիեզերական աղբից։
Գործակալության տվյալներով՝ այս նպատակով նրանք արդեն գործարք են կնքել Nitto Seimo ընկերության հետ, որը Ճապոնիայի ձկնորսական ցանցերի խոշորագույն արտադրողներից մեկն է։

Հաղորդվում է, որ այդ ընկերությունը վերջին 6 տարիներին աշխատել է մետաղական ցանցեր հյուսելու տեխնոլոգիայի ուղղությամբ։ Ընկերության գիտնականները որպես ցանցի արտադրման նյութ օգտագործել են արծաթաջուր մետաղական թելեր։ JAXA գործակալության նախագծի համաձայն՝ մի քանի կմ երկարությամբ ցանցը դուրս կբերվի հատուկ արբանյակի վրա տեղադրված ուղեծիր, որտեղ կտարածվի սարքի վրա տեղադրված մանիպուլյատորի միջոցով։ Այն բանից հետո, երբ ցանցը բավականաչափ աղբ հավաքի, այն կսկսի տարանջատվել։ Երկիր մոլորակի մագնիսական դաշտի հետ փոխազդեցությունը կհանգեցնի նրան, որ ցանցը, տիեզերական սարքավորումների հավաքված բեկորների հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում կներթափանցի մթնոլորտի խիտ շերտեր, և անկման ժամանակ ցանցը աղբի հետ միասին կայրվի։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.188 )