News Item: : Facebook-ը նախանձողներին դարձնում է ավելի դժբախտ
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 08 February 2011 - 09:52:50

Հոգեբանների նոր հետազոտության համաձայն` Facebook-ում ընկերների նկարների դիտումը կարող է հաճախ սթրեսի պատճառ դառնալ: Տեխնոլոգիաների գծով փորձագետ Քեթի Լինենդոլը CBS News-ին տված հարցազրույցում նշել է, որ ուսանողները, որոնք թերագնահատում են իրենց, ավելի ճնշվում են հասակակիցների հաջող նկարները դիտելիս:

Հոգեբան Դեյվիդ Սուոնսոնը նշել է, որ լավ նկարները դեռևս երջանկության չափանիշ չեն: «Ոչ ոք կատարյալ երջանիկ չէ, ու պետք չէ համեմատել քո կյանքն ընկերների կյանքի հետ. դա հանգեցնում է դեպրեսիայի, քեզ սկսում է թվալ, որ ինչ-որ բան քո կյանքում պակաս է»,- ասել է հոգեբանը: Լինենդոլն ավելացրել է, որ Facebook-ի օգտագործողները սովորաբար տեղադրում են ցանցում միայն ուրախ նկարները: «Եվ մենք սկսում ենք մեր կյանքը համեմատել նրանց կյանքի ընդամենը մեկ կողմի հետ»,- ասել է փորձագետը:

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.219 )