News Item: : Նորածին տղան պարզվեց… աղջիկ է
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 15 February 2011 - 11:22:41

Հարավային Աֆրիկայում մի անսովոր դեպք է գրանցվել. 29-ամյա Մադելեշիա Հիսկոկը երբ հետազոտվելով տեղեկացավ, որ ինքը տղա է ունենալու, իր ավագ դստեր ու ամուսնու հետ համապատասխան գնումներ կատարեց: Երեխան ծնվեց ժամանակին: Բժիշկները շնորհավորեցին ծննդկանին, իսկ նորածնին ի պատիվ հոր, անվանեցին Քենեթ:

Սակայն, մի քանի օր անց, երիտասարդ մայրիկն ինչ որ բան կասկածեց. խորացված հետազոտությամբ պարզվեց, որ երեխան տառապում է ադրենալային հիպերպլազիա կոչված բացառիկ հիվանդությամբ, որի դեպքում երեխայի մոտ նկատվում են արական հորմոնների գերակտիվություն: Այսինքն` ներքին կառուցվածքով սեռական օրգաններն իգական են, սակայն արտաքին տեսքով նմանվում են արականին: Նման շեղումներ հազվադեպ են պատահում, մոտավորապես` 15000-ից մեկի մոտ: Ծնողները ստիպված էին երեխայի ծննդյան վկայականի մեջ ուղղում կատարել:

http://ankakh.com


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.267 )