News Item: : Գերմանացի գիտնականը մայաների գանձ է գտել
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 01 March 2011 - 12:00:21

Գերմանացի գիտնական Յոահիմ Ռիտսշտայգը հայտարարել է, թե մայաներին պատկանող գանձ է գտել:

Վերծանելով Դրեզդենյան կոդեքսը` նա իմացել է, որ մայաների հնագույն քաղաքաներից մեկը, իր ամբողջ ոսկու պաշարով, գտնվում է Գվատեմալայի Իսաբալ լճի հատակում: Ըստ Utro.ru-ի` մաթեմատիկոսն այդ կոդեքսն ուսումնասիրել է 40 տարի եւ ի վերջո կարողացել է այն կարդալ ամբողջությամբ: Նրան սակայն քիչ են հետաքրքրել գրքում մայաների աստղագիտության, կրոնական արարողակարգերի մասին տեղեկությունները: Փոխարենը գիտնականի ուշադրությունն է գրավել մ.թ. ա. 666թ-ի հոկտեմբերի 30-ին ուժեղ երկրաշարժի հետեւանքով ավերված Ատլան քաղաքի մասին տեղեկությունը: Գրքում ասվել է նաեւ, որ քաղաքում գտնվել է 2156 ոսկե աղյուսակ, որոնց վրա մայաներն իրենց օրենքներև են փորագրել: Մաթեմատիկոսի հաշվարկով` գանձը կկազմի մոտ ութ տոննա եւ կարժենա $290 մլն: Ձայնախորաչափի միջոցով կատարված ուսումնասիրություները եւս պարզել են, որ լճի հատակին իսկապես հնագույն քաղաք է գտնվում: Հիմա արդեն Ռիտսշտայգը հովանավորներ է փնտրում` Լատինական Ամերիկա գիտական արշավ կազմակերպելու համար:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.342 )