News Item: : Կիրկորովն իր դերի մեջ է. նա մարտի 8-ին վիրավորել է կին-կոմունիստներին
(Category: Misc)
Posted by admin
Friday 11 March 2011 - 09:53:04

Սուր լեզուն ու վատ սովորությունը ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովին հասցրել են դատարանի դուռը:

Սանկտ-Պետերբուրգի կոմունիստները հայց են պատրաստում երգչի նկատմամբ եւ մտադիր են 10 մլն ռուբլի բռնագանձելու պահանջ ներկայացնել՝ Կլարա Ցետկինի եւ բոլոր ռուս կանանց պատիվն արատավորելու համար: Բանն այն է, որ մարտի 8-ի նախօրեին հարցազրույցում Կիրկորովը հայտարարել է, որ «տանել չի կարողանում Կլարա Ցետկինի այդ անդուր տոնը», որ դա հարբելու հերթական առիթն է: Սանկտ-Պետերբուրգի կոմունիստներին Կիրկորովի այս խոսքերը վիրավորել են: Նրանց առաջնորդ Սերգեյ Մալինկովիչը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում հայցը պատրաստ կլինի: Հաղթելու համար կոմունիստները մտադիր են գործում ներգրավել նաեւ Ցետկինի սերունդներին, որոնք ապրում են Գերմանիայում, հաղորդում է muz.ru-ն:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.407 )