News Item: : Հնդկաստանը գլխավորում է զենք ներկրող պետությունների ցանկը
(Category: Misc)
Posted by admin
Monday 14 March 2011 - 10:49:17

Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը կազմել է սպառազինությունների համաշխարհային շուկայի մասին զեկույց:

Ըստ այդմ, Հնդկաստանը ներկրած զենքի ծավալով գլխավորել էանցած չորս տարում աշխարհում զենք ներկրող պետությունների ցանկը: Lenta.ru-ն նշում է, որ Հնդկաստան զենքի եւ սպառազինության հիմնական արտահանողը Ռուսաստանն է: Սպառազինություն ներկրող երկրների ցանկում երկրորդ տեղը կիսում են Չինաստանն ու Հարավային Կորեան: Երրորդը Պակիստանն է, որը ընդհանուր շուկայի 5 տոկոսի ներկրողն է:
Սպառազինության խոշորագույն արտահանողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որին բաժին է ընկնում արտահանվող սպառազինության 30 տոկոսը:

http://asekose.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.424 )