News Item: : Գիտնականները պարզել են, թե ինչու են սարսափ ֆիլմերը վախեցնում
(Category: Misc)
Posted by admin
Saturday 29 May 2010 - 16:34:45

Գիտնականները պարզել են, թե ինչու են սարսափ ֆիլմերը վախ առաջացնում այդ դիտողների մոտ։ Հետազոտողների կարծիքով՝ այդ ազդեցությունն առաջին հերթին կապված է ֆիլմի կերպարների կողմից արձակվող ձայների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biology Letters ամսագրում, որի համառոտ բովանդակությունը ներկայացնում է Science News պարբերականը։



Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր ժանրերի հարյուրավոր կինոժապավեններ և պարզել, որ սարսափ ֆիլմերում ժամանակի մեկ միավորին բաժին է ընկնում բացականչությունների ու գոռոցների ավելի մեծ քանակություն, քան այլ ժանրերի կինոնկարներում։

Երբ ձայներն անսպասելիորեն են արձակվում, հանդիսատեսը չի կարողանում անտեսել դրանք, ինչի հետևանքով հայտնվում է դրանց առավելագույն ազդեցության տակ։

Tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.44 )