News Item: : Հայտնաբերվել է Վան Դեյկի անհայտ կտավը
(Category: Misc)
Posted by admin
Sunday 20 March 2011 - 11:04:55

Իսպանիայում հայտնաբերվել է Անտոն վան Դեյկի «Կույս Մարիամը նորածնի հետ և ապաշխարհող մեղսավորները» կտավը։ Այս մասին նախօրեին հայտնել է El Pais պարբերականը։

Մադրիդի Թագավորական ակադեմիայի գեղեցիկ արվեստների թանգարանում գտնվող կտավը մինչև վերջերս համարվում էր ընդամենը նկարչի գործերի կրկնօրինակը։
Վան Դեյկը կտավը վրձնել է 1625թ. հերցոգ Մեդինա դե լաս Տորեսի համար։ Կտավը մինչև 1808թ. Նապոլեոնի զորքերի հարձակումը պահվել է Էսկորիալ մենաստանում։ Հանրության դատին ներկայացնելուց հետո այն տարվել է թանգարան, որտեղ էլ գտնվում էր մինչ օրս։ Կտավի վրա պատկերված են կույս Մարիամը մանուկ Հիսուսի հետ, Դավիթ արքան, անառակ որդին ու Մարիամ Մագդաղենացին։ Փորձագետների կարծիքով՝ վերջիններս մարմնավորում են մեղքերը՝ դավաճանությունը, շռայլությունը ու մարմնավաճառությունը։ Նրանք չեն բացառում, որ կտավում որոշ փոփոխություններ է արել նաև նկարիչ Դիեգո Վելասկեսը, որն այդ ժամանակ պալատական նկարիչն էր։
Կտավի բնօրինակ լինելու մասին լուրերը շրջանառվեցին 20-րդ դարի երկրորդ կեսին։ 2010թ. հուլիսին ակադեմիայի ռեստավրատորները սկսեցին կտավի մանրազնին ուսումնասիրությունը և հետազոտության արդյունքում անալիզների տարբեր մեթոդներ կիրառելով հաստատեցին, որ այն Վան Դեյկի կտավի բնօրինակն է։ Կտավը կցուցադրվի մայիսին Մադրիդում բացվելիք ցուցադրության ժամանակ։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.443 )