News Item: : Սոցիալական նոր ցանց` Color. այն նույնպես չի դիմանա Facebook-ի մրցակցությանը
(Category: Misc)
Posted by admin
Saturday 26 March 2011 - 10:47:55

slon.ru կայքը գրում է, որ diaspora նախագծի շուրջ ստեղծված աղմուկը դեռ չավարտված` ամերիկյան ներդրողները թողարկում են նոր սոցցանց` color, որ իրենից ներկայացնում է սոցիալ-գեոլոկացիոն ծառայության, ֆոտո և վիդեո հոսթինգի հիբրիդ:

Հեղինակները Apple-ի, Google-ի և Twitter-ի նախկին աշխատակիցներն են: Թողարկման ներդրումները ևս զգալի են` $41 մլն: Առկա են ազդեցիկ ներդրումային հիմնադրամներ, որոնց թվում է ժամանակին Google-ի մեկնարկում ներդրումներ կատարած Sequoia Capital-ը: Եվ պարտադիր հակադիրքորոշում. չցանկանալով Color-ը դարձնել եզակի սոցցանց` ստեղծվում է Facebook-ի նպատակային մրցակիցը: Color-ում ամեն ինչ կառուցված է գեոլոկացիայի հիման վրա և դրանով էլ սոցցանցը պատրաստվում է գումար վաստակել` գրավելով լոկալ գովազդ: Color-ում դեմ չեն հանրության ձգողականության շահագործմանը. ծառայությունը սկզբունքայնորեն բացառում է օգտատերերի գաղտնիության պահպանումը և հիմնականում հաշվարկված է նոր ծանոթությունների համար: slon.ru կայքը հռետորական հարց է տալիս` նոր սոցցանցի ո՞ր գործառույթը չի կարողանա իրականացնել Facebook-ը թեկուզ մեկ ամիս անց` և ավելացնում է` մենք պարզապես նոր հրաշալի հնարավորություն կունենանք հետևելու հերթական ներդրող-ինքնասպանին:

http://asekose.am



This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.472 )