News Item: : Թուրքիայում ձերբակալել են բանակից խուսափելու մեջ մեղադրվող 80-ամյա պապիկին
(Category: Misc)
Posted by admin
Friday 01 April 2011 - 13:56:05

Անթալիայի ոստիկանությունը ծերանոցից բերման է ենթարկել 80-ամյա Ալի Չելիքին՝ դասալքության մեղադրանքով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայի ոստիկանությունը պապիկին ձերբակալելու հրահանգը ստացել է ժանդարմերիայից եւ իրականացրել իր պարտականությունը՝ Անթալիայի ծերանոցից բերման ենթարկելով 1931-ին ծնված Ալի Չելիքին։ Պապիկին բերման ենթարկելուց հետո ուղարկել են դատարան, որտեղ ենթարկվել է բժշկական ստուգման։ Լրագրողների այն հարցին, թե նա ծառայե՞լ է, պապիկը պատասխանել է. «ես ծառայել եմ 1951-ին»։

http://news.am



This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.489 )