News Item: : Միլանի դատարանն արդարացրել է իտալացի դիզայներներ Դոլչեին ու Գաբանային
(Category: Misc)
Posted by admin
Monday 04 April 2011 - 11:03:04

Նախօրեին Միլանի դատարաններից մեկի դատավոր Սիմոնե Լուերտին իտալացի նշանավոր դիզայներներ Դոմենիկո Դոլչեի ու Ստեֆանո Գաբանայի վրայից հանել է մեղադրանքը։ Նրանք մեղադրվում էին 1 միլիարդ եվրոյի հարկերից խուսափելու և հարկային հաշվետվությունները կեղծելու մեջ: Այս մասին գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը:

Բացի Dolce&Gabbana աշխարհահռչակ բրենդի հիմնադիրներից` գործով անցնում էր ևս 5 մեղադրյալ, այդ թվում` Դոմենիկոյի եղբայրը` Ալֆոնսո Դոլչեն: Հետաքննող մարմնի վարկածի համաձայն` 2004-2005 թթ. Dolce&Gabbana-ի ղեկավարությունը լրջորեն խեղաթյուրել է ֆինանսական հաշվետվությունները և զբաղվել զեղծարարությամբ` պետությանը հասցնելով 1 միլիարդ եվրոյի վնաս: ետաքննությունն սկսվեց այն բանից հետո, երբ Իտալիայի ֆինանսական գվարդիայի աշխատակիցները (հարկային ոստիկանություն) տեղեկացան արտասահմանյան մի ընկերության գոյության մասին, որին պատկանում էին նորաձևության տան բոլոր առևտրային ապրանքանիշերն ու բրենդները: Արդյունքում պարզվեց, որ Dolce&Gabbana-ն հարկեր է վճարում արտերկրում, այն էլ չափազանց քիչ: Բացի այդ, պարզ դարձավ, որ Դոլչեն ու Գաբանան իրենց բրենդները վաճառել են արտասահմանյան ընկերությունների, և այդ գործարքների գինը չի համապատասխանում դրանց շուկայական արժեքին: Այդուհանդերձ, դատավորը գործի նախնական քննությունից հետո որոշեց նորաձևության տան հիմնադիրների մեղադրանքները ճանաչել «չհիմնավորված»: Dolce&Gabbana-ն հիմնադրվել է 1985թ. ու կարճ ժամանակում հասել մեծ հաջողությունների նորաձևության ինդուստրիայում: Ընկերությունն ունի 17 ֆաբրիկա, 1000 աշխատակից ու 100-ից ավելի բուտիկներ աշխարհի տարբեր քաղաքներում:

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.508 )