News Item: : Ֆիլիպ Կիրկորովին պետությունը թողել է բախտի քմահաճույքին
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 13 April 2011 - 10:43:33

Ֆիլիպ Կիրկորովը կարծում է, որ Ռուսաստանի կառավարությունն իրեն թողել է բախտի քմահաճույքին:

Իր տված հարցազրույցներից մեկում, հարցին, թե ինչո՞ւ նա տարբեր հասարակականկազմակերպությունների կազմում չէ, որոնց անդամակցում են մշակույթի շատ գործիչներ, երգիչը պատասխանել է, որ ինքն իր դիրքորոշումը հայտնում է Ռուսաստանում երգով: Իսկ կառավարությունը, կարծում է երգիչը, իրեն թողել է բախտի քմահաճույքին, հաղորդել է «7D»-ն: Երգչի խոսքով` այժմ նա ապրում է համերգներից ստացած գումարներով, իսկ ալբոմները, որոնք պատճենահանվում են պիրատների կողմից, եկամուտ չեն ապահովում, մինչդեռ բոլոր քաղաքակիրթ հասարակություններում կատարողները ալբոմների միջոցով գումար են աշխատում: Կիրկորովը ցավով նշել է, որ իրեն միլոններ բերել է միայն «Նապաստակ» ալբոմը, իսկ ձայնագրություններից եւ ռինգթոններից` ոչ մի եկամուտ: Նա բացատրել է, որ երբ ալբոմը թողարկվում է, պայմանագիր է կնքվում կոմպոզիտորների հետ, ովքեր մեծ գումարներ են պահանջում երգերի համար, իսկ ալբոմը թողարկվելիս պիրատները անհապաղ ստեղծում են կրկնօրինակները, եւ արտիստից բացի` բոլորը շահույթ են ստանում: Կիրկորովը չի ցանկանում «նստել կազմակերպությունների ուսերին», այլ որոշել է պարզապես երգել եւ ուրախացնել հանդիսատեսին իր երգերով:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.564 )