News Item: : Դուբայում պճնամոլներին կառաջարկեն ադամանդե մանիկյուր
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 03 May 2011 - 10:27:55

Cherish...Me ընկերությունը ադամանդների համար գտել է նոր կիրառություն։ Մանիկյուրի վարպետները թանկարժեք քարերի սիրահարներին առաջարկում են դրվագապատել իրենց եղունգները թանկարժեք ադամանդներով։

Սա կարող է դառնալ ադամանդների կիրառության երկրորդ քայլը՝ բացի ոսկերչության ոլորտում դրանց ավանդական օգտագործումից, վստահ են ընկերության ներկայացուցիչները։ Եղունգները փայլուն քարերով զարդարելը թանկ հաճույք է։ Ադամանդե մանիկյուրը արժե 51 հազար ամերիկյան դոլար, փոխարենը պճնամոլները կկարողանան «հպարտանալ» իրենց եղունգների 10 կարատանոց ադամանդներով։
Iced Manicure կոչվող գործընթացն սկսելուց առաջ ընկերությունը նախապես բանակցում է հաճախորդի հետ, քննարկում, թե ինչ առիթի համար է այն (հարսանիք, կարևոր միջոցառում և այլն), պայմանավորվում, թե որքան ժամանակ է թանկարժեք մանիկյուրը պահպանվելու հաճախորդի եղունգներին։ Այնուհետև nail-art-ի պրաֆեսիոնալ վարպետները ժամանում են Մեծ Բրիտանիայից ԱՄԷ՝ իրենց հաճախորդի տուն կամ մեկնում աշխարհի որևէ այլ անկյուն, որտեղ պատվիրատուն է։
Մանիկյուրի գնի մեջ ներառված են տոմսերի արժեքը, հյուրանոցում ապրելը և եղունգների կորեկցիան։ Շուրջ 10 կարատանոց թանկարժեք տարբեր չափերի քարերը ամրացվում են նախապես լաքապատ եղուգներին՝ ստեղծելով համապատասխան նախշ։ Եղունգները երկրորդ անգամ խնամելու կարիք է զգացվում 2-3 շաբաթ անց։ Որպես նվեր՝ ադամանդները հետագայում մնում են հաճախորդին կամ կարող են երկրորդ կյանք ստանալ՝ դարձյալ օգտագործվելով եղունգների ձևավորման մեջ։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.661 )