News Item: : Բեռնարդո Բերտոլուչին ստացել է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակը
(Category: Misc)
Posted by admin
Friday 13 May 2011 - 10:43:25

Իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին ստացել է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

71-ամյա ռեժիսորին «Ոսկե արմավենի» մրցանակը հանձնել է անձամբ փառատոնի տնօրեն Ժիլ Ժակոբը։ Ստանալով մրցանակը՝ Բերտոլուչին հայտարարել է, որ կցանկանար այն կիսել բոլոր իտալացի ռեժիսորների հետ, որոնց մեջ դեռ եռանդ է մնացել պայքարելու համար։ Ներկայում ռեժիսորը, որը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «վերջին տանգոն Փարիզում», «Երազողները», աշխատում է նոր՝ «Ես և դու» եռաչափ գրաֆիկայով նկարահանվող ֆիլմի վրա։ Կաննի 64-րդ կինոփառատոնը բացվել է մայիսի 11-ին Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմով։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.715 )