News Item: : Lady Gaga-ն Ճապոնիայի երկրաշարժի վրա միլիոններ է աշխատել
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 29 June 2011 - 11:18:20

Բացահայտվել է երչուհի Լեդի Գագայի «բարեգործական խարդախությունը»:

Ճապոնիայի ողբերգական երկրաշարժից հետո Լեդի Գագան հայտարարել էր լայնածավալ բարեգործական ակցիայի մասին: Ողջ աշխարհով մեկ ռետինե ապարանջաններ էին վաճառվել «Lady Gaga Japan earthquake relief wristbands» բովանդակությամբ: Մեկ զարդի գինը կազմում էր ընդամենը 5 դոլար: Ընդհանուր առմամբ վաճառվել է 3 մլն դոլարի ապարանջան: Ընդ որում Լեդի Գագան եւ նրա մենեջմենթը խոստացել էին ողջ գումարն ուղարկել երկրաշարժից տուժածներին: Սակայն Միչիգանի Սաութֆիլդ քաղաքի 1800LAWFIRM ընկերության իրավաբանները պարզել են, որ ակցիայի կազմակերպիչները զգալի բարձր գին են վերցրել ապարանջանների համար, եւ ավել գինը փոխանցվել է երգչուհու հաշվին: Արդյունքում ընկերությունը հայց է ներկայացրել երգչուհու դեմ:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-125-66.customer.arminco.com/news.php?extend.930 )